Առաջարկել եմ AI տվյալային կենտրոնի ներդրումային ծրագիրն իրականացնել «Ակադեմիական քաղաքում». Նիկոլ Փաշինյան

75i1266_6-1540x_

Կառավարության հերթական նիստում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց նախագիծը, որով Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI տվյալային կենտրոն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց. «Մենք մեր գործընկերների հետ արդեն եկե՞լ ենք համաձայնության, թե կնայենք, կտեսնենք, հույս ունենք մակարդակի է ամեն բան: Այսինքն, հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ վերջ, մենք որոշել ենք, որ այս ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացվելու է»:

Մխիթրայանն էլ նշեց, որ այս փուլում ընդամենը չունեն վերջնական որոշում մեր մասնակցության վերջնական ձևաչափի մասով:

Փաշինյանն էլ ասաց, որ որոշ նրբություններ կան որոնց մասին պետք է խոսել: «Ես առաջարկել եմ, որ մեր գործընկերները քննարկեն նաև այս ներդրումային ծրագիրն իրականացնել «Ակադեմիական քաղաքի» տարածքում, որտեղ բավականին մեծ տարածքներ և հնարավորություններ ունենք: Ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքը մեծ թվով համապատասխան որակավարում ունեցող մասնագետների կարիք է ունենալու, և նաև կարծում եմ, որ «Ակադեմիական քաղաքի» նախագծի հետ և տեխնոլոգիական կլաստերի հարևանությամբ այս նախագիծի գործարկումը կարող է սիներգիա ստանալ»,- ասաց նա:

Փաշինյանը վստահեցրեց՝ համապատասխան ծավալի էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություններ մենք ունենք:  «Ուզում եմ գոհունակություն արտահայտել, որ պարոն Nvidia ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին հետ մեր քննարկումներն արդեն բյուրեղանում են, կոնկրետ արդյունք են տալիս»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նաև նշեց, որ ՏՏ ոլորտում տարբեր իրողություններ են եղել, օրինակ, բացվել են Սթարլինքի ծառայությունները, որը հիմա շատ սովորական իրողություն է: «Ինժեներական քաղաքում մի սուպերհամակարգիչը գործակել ենք, մյուսը ԵՊՀ-ում կոնկրետ տեղն էլ տեսանք, թե որտեղ է տեղադրվելու»,- ասաց նա: