Թրամփը չգիտի՝ արդյոք ինքն է եղել Washington Hilton հյուրանոցում կրակողի թիրախը

img_3466-1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում ասել է, որ չգիտի՝ արդյոք ինքն էր Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի՝ Washington Hilton հյուրանոցում ընդունելության ժամանակ կրակողի թիրախը, թե ոչ։

«Ես չգիտեմ։ Ինձ այդպես թվաց։ Ես կարդացել եմ նրա արմատականության մասին։ Դատելով նրա գրածից՝ նա շատ բանի միջով է անցել։ Հավանաբար, բավականին հիվանդ տղա էր»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն էր հրաձիգի թիրախը:

Նա նշել է, որ միջադեպի ժամանակ վնասվածք ստանալու վախ չի զգացել։ «Ես չեմ անհանգստացել։ Մենք ապրում ենք խելագար աշխարհում»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնակատար Թոդ Բլանշը NBC News-ին տված հարցազրույցում հայտնլ էր, որ նախնական տվյալներով, կրակողի թիրախում ԱՄՆ վարչակազմի աշխատակիցներն էին։

Հարձակումից առաջ կասկածյալը գրել էր «մանիֆեստ», որում որպես թիրախներ նշել էր ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին. նա նաև հանդես էր եկել Թրամփի քաղաքականության դեմ