Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին․ հիշատակում, համերաշխություն և խաղաղության կոչ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով։

img_3443

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով։

Նա հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի տարիներին աքսորված և սպանված անթիվ հայերի հիշատակին՝ ընդգծելով այդ ողբերգության պատմական ծանրությունը։

Թրամփը հայտնել է համերաշխություն ամերիկահայ համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ նշելով, որ այդ իրադարձությունների հիշողությունը շարունակում է մնալ նրանց հավաքական պատմության կարևոր մասը։

Նրա խոսքով՝ այս պատմական էջը վկայում է հայ ժողովրդի տոկունության և քրիստոնեական արժեքների վրա հիմնված հույսի մասին։

Ուղերձում նաև ընդգծվել է ԱՄՆ-ի և Հայաստանի համագործակցության շարունակականությունը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև «Խաղաղության խորհրդի» շրջանակում համատեղ աշխատանքին։

Թրամփը վերահաստատել է խաղաղության, անմեղների պաշտպանության և միջազգային կայունության ապահովման հանձնառությունը։

Հիշեցնենք, որ վերջին երկու տարիներին ԱՄՆ նախագահի ուղերձներում 1915 թվականի իրադարձությունները չեն նշվում «ցեղասպանություն» եզրույթով՝ կիրառելով «Մեծ Եղեռն» ձևակերպումը։