Մարկ Քարնին անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը, ընդհանուր արժեքներին և տարածաշրջանային խաղաղության գործընթացին

Քարնին ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։

img_3607

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը, ընդհանուր արժեքներին և տարածաշրջանային խաղաղության գործընթացին։
«Ես կարծում եմ, որ տեղին է, որ Կանադան առաջին ոչ եվրոպական երկիրն է, որը միացել է այս ձևաչափին, քանի որ մենք ոչ եվրոպական երկրներից ամենաեվրոպականն ենք։ Մենք ունենք պատմության, արժեքների և վստահության համընկնում»,-ասել է նա։