Փաշինյանը հարցը փակեց. Անանյանը մնում է

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում որոշակի շրջանակներi կողմից շրջանառության մեջ էր դրվել ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին առնչվող մի կեղծ թեզ, թե իբր երկրի բարձրագույն ղեկավարությունը, դժգոհ լինելով Անանյանի աշխատանքից, մտադիր է առաջիկայում ազատվել նրանից: Այս սուտը համապատասխանների կողմից ակտիվորեն առաջ էր մղվում շատ կոնկրետ նպատակով՝ հարվածելու, վնասելու  Անանյանին՝ «պղտոր ջրում ձուկ որսալու» տրամաբանության մեջ: Փետրվարի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որում ներկայացվել էին Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մինչ քննարկման օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Փաշինյանն արել է մի քանի դիտարկումներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված՝ այդ ընթացքում հանդես գալով բավական ուշագրավ հայտարարություներով, որոնք, ըստ էության, հանգուցալուծում են Անանյանի անվան շուրջ ստեղծված արհեստական թնջուկը: «Վերջին շրջանում շատ քննադատություններ են հնչել ՊԵԿ-ի աշխատանքի վերաբերյալ և այդ թեմային անդրադարձեր մենք ունեցել ենք նաև Ազգային ժողովում քննարկումների ժամանակ: Շատ կարևոր է, որ ի վերջո կարողանանք փոխել հանրության որոշակի մասի ընկալումը: Սա չափազանց կարևոր խնդիր է: Ակնկալում եմ, որ այս պրոցեսին զուգընթաց հանրության, քաղաքացու և Պետական եկամուտների կոմիտեի հարաբերությունների փոփոխություն տեղի ունենա ու ՊԵԿ-ը, նրա ղեկավար կազմը և ընդհանրապես ողջ անձնակազմն ամեն ինչ անի, որպեսզի հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով: Սա չափազանց կարևոր է, և սա կարող եք ընկալել որպես իմ ուղիղ հանձնարարականը՝ պարո՛ն Անանյան, Ձեզ և, ընդհանրապես, ՊԵԿ-ի ողջ կազմին: Պայմանավորվենք, որ մենք ժամանակ առ ժամանակ կքննարկենք, թե մենք ինչ փոփոխություններ ենք կարողացել անել այս տրամաբանության մեջ և ինչ արդյունքների ենք հասել»,-մասնավորապես՝ իր խոսքում նշել է վարչապետ Փաշինյանը: Այսպիսով՝ Փաշինյանը մի կողմից՝ փաստացի ամրագրել է, որ ՊԵԿ համակարգում հեղափոխությունից հետո սկիզբ է առել ներքին բարեփոխումների մի շրջափուլ, մյուս կողմից՝ հույս հայտնել, որ բարեփոխումները կկրեն է՛լ ավելի արմատական բնույթ՝ որպես հիմնական նպատակ ունենակով ՀՀ քաղաքացու շահը: Բայց ուշագրավն այստեղ այն է, որ Փաշինյանն իր խոսքում հստակ ակնարկում է այն մասին, որ այդ բարեփոխումների ապագան ինքը կապում է ՊԵԿ ներկա ղեկավարության հետ՝  ցանկություն հայտնելով ժամանակ առ ժամանակ  ՊԵԿ ղեկավարության հետ քննարկել բարեփոխումների ընթացքն ու դրանց արդյունքները: Անկասկած, Փաշինյանի մոտ տեղի ունեցած այս խորհրդակցությունը զուտ աշխատանքյաին բնույթ կրող իրադարձություն չէ, և սրա հիմնական նպատակներից մեկն էլ, ըստ էության, քաղաքական բովանդակություն ստացած օդում կախված որոշ հարցերին հստակ պատասխան տալն է: Կապում է, արդյոք, Փաշինյանը ՊԵԿ-ում թափ ստացած բարեփոխումների հետագա ընթացքն Անանյանի գործունեության հետ, թե՞, այնուամենայնիվ, ոչ՝ ահա գլխավոր հարցը: Հաստատապես կարելի է արձնագրել, որ այո՛, վարչապետը հենց ՊԵԿ ներկա ղեկավարության հետ է կապում իր հույսերը՝ տալով Անանյանին հնարավորություն՝ առավելագույնս ինքնադրսևորվելու՝ հաշվի առնելով այս կարճ ժամանակահատվածում նրա գրանցած գոհացուցիչ արդյունքները: Եվ իսկապես, վարչապետ Փաշինյանի դիրքորշումը միանգամայն տրամաբանական է և բխում է ռեալ իրողություններից. ո՞րն է  իմաստը ՊԵԿ նոր ղեկավար փնտրելու, եթե Անանյանն արդեն իսկ հասցրել է ապացուցել իր արդյունավետությունը: Նա ունի բոլոր անհրաժեշտ հատկանիշներն՝ արդարացնլու պետության բարձրագույն ղեկավարության բոլոր սպասելիքները, և Փաշինյանը հենց այս հիմքով է, որ հասկանել է տալիս՝ Անանյանը մնալու է: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.