fbpx
/// Զոհրաբ Մնացականյանի ուշագրավ խոստովանությունը

Զոհրաբ Մնացականյանի ուշագրավ խոստովանությունը

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ Հայաստանի հարցով զեկուցող Լովոչկինայի հայտարարությանն, ասել է. «Չենք գտնում, որ կարիք կա կոչը մեկնաբանելու-գնահատելու: Հայտարարությունը շատ երկար է, խոսվում է ամեն բանի մասին, մենք աշխատում ենք ԵԽԽՎ-ի հետ, շարունակելու ենք աշխատել՝ ինչպես աշխատել ենք, բայց մեր պատասխանատվությունն առաջին հերթին մեր ժողովրդի առջև է»:

Զոհրաբ Մնացականյանի խոսքերն, ըստ էության, արտահայտում են նոր Հայաստանի  նոր արտաքին քաղաքականությանն ամենաբնորոշ գծերից մեկը. հեղափոխական իշխանություններն այլևս հրաժարվում են հների արատավոր պրակտիկայից՝ բոլոր հնարավոր ու անհնարին խնդիրների շուրջ դրսից հնչած ցանկացած կարծիք գերագնահատելուց:

Լովոչկինայի զեկույցը, որն, ըստ էության, որոշակի խորհրդարանամետ տարրերով է աչքի ընկնում, ճիշտ է՝ սխալ կլինի համարել ընդգծված հակահեղափոխական, սակայն  դրանում ակհայտ է Արևմուտքի ցանկությունը՝ Հայաստանում թելադրողի դերում հանդես գալու՝ ճիշտ այնպես, ինչես դա արվում էր հների օրոք: Մնացականյանը, փաստորեն, հայտաարում է, որ ՀՀ իշխանություններն իրենց գործունեության համար առաջին հերթին հաշվետու են ոչ թե ԵԽԽՎ-ի կամ մեկ այլ միջազգային սուբյեկտի առաջ, այլ սեփական ժողովրդին ու մտադիր չեն հանուն դրսից հնչող դրական կարծիքների դեմ գնալ հասարակական պահանջին՝ ինչ տեսքով էլ այն լինի:

Մնացանկանյանի հայտարարույունն իրականում բացահայտում է Արևմուտքի՝ հայկական հեղափոխության հանդեպ դրսևորած սառը վեաբերմունքի գլխավոր պատճառներից մեկը. դրսում բոլորովին ոգևորված չեն Հայաստանի սուբյեկտայնության, անկախության ամրապնդման փաստով, քանի որ այդ պարագայում կորցնում են հնարավորությունը թելադրողի, քննադատողի, հարմարեցնողի դերում հանդես գալու առավելություններից՝ ստիպված լինելով հաշվի նստել ոչ թե կոռումպացված էլիտաների, այլ մի ողջ ժողովրդի կարծիքի հետ, զրկվելով զանազան մանիպուլյացիոն գործողությունների դիմելու հնարավորությունից, ինչն ենթադրում է Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականության հիմքում ընկած փտած սկզբունքների արմատական վերանայում՝ մեր երկրի համար դրանից բխող բոլոր դրական հետևանքներով:

Norlur.am

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-10-06T14:55:19+00:00 Հոկտեմբերի 6 14:55|Մեկնաբանություն|0 Comments
//
//