Կամուրջներն այրելու ժամանակը. ՀՀԿ-ն անցնում է հակագրոհի

Երբ Փաշինյանը հայտաարեց քաղաքական ուժերի հետ բանակցություններ սկսելու մասին, շատերն այն կարծիքին էին, որ դա  սկիզբ կդնի ՀՀԿ-ի ինքնալուծարման գործընթացին: Սակայն  ինչպես ցույց տվեց հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ԱԺ նիստն, ամեն ինչ դեռ նոր է սկսվում, ու ՀՀԿ-ն չի պատրաստվում նահանջել: Էդմոն Մարուքյանը, մեկնաբանելով ՀՀԿ ջանքերը՝ ամեն գնով փոփոխություններ կատարելու ԱԺ կանոնակարգ օրենքում, հայտարարել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի բնույթը բացահայտված է:  «Այն իր առջև խնդիր է դրել վարչապետի հրաժարականի պարագայում, եթե 2 անգամ անընդմեջ չընտրվի , ապա ԱԺ-ն իրավունքի  ուժով պետք է արձակվեր, եւ այս նախագծով փոփոխություն է կատարվում, որ եթե նիստն  ինչ-ինչ պատճառներով չի կայանում, ապա նախագահողը հայտարարելու է՝ նիստը ընդհատված եւ սրանով փորձ է արվելու կասեցնել վարչապետի չընտրվելու պրոցեսը, որի  արդյունքում խորհրդարանը պետք է իրավունքի ուժով արձակվեր»,-հայտարարել է Մարուքյանը ԱԺ ամբիոնից: Փաշինյան-Բաղդասարյան հոկտեմբերմեկյան հանդիպումից պարզ դարձավ, որ դրական ակնկալիքներն առ այն, որ բանակցությունների արդյունքում կհաջողվի կողմերին հնարավորինս մոտեցնել միմյանց հակադիր դիրքորոշումները, զուր էին. թե՛ Բաղդասարյանի, թե՛ Փաշինյանի՝ հանդիպմանն անմիջապես հետևած մեկնաբանությունները վկայում էին, որ  կողմերն իրականում մտադիր էլ չեն մեկ դեցիմետր անգամ հետ նահանջել, ու հարցի խաղաղ լուծման հույսերն իրականում անհիմն են: Հարց է առաջանաում, սակայն, թե որքանո՞վ է ՀՀԿ-ի դիրքորոշումն իրականում բխում պետական գերակա շահից, կամ որքանո՞վ է արդարացված հեղափոխական իշխանությունների հապճեպությունն ընտրությունների անցկացման հարցում: Իրականում այս հարցին պատասխանելը բավական բարդ է և  ահա թե ինչու: Բանն այն է, որ եթե ընտրություններն անցկացվեն ասենք դեկտեմբերին, ապա խիստ մեծ է հավանականությունը, որ Փաշինյանի կողմից ներկայացվող քաղաքական ուժն այս անգամ էլ կարող է 82%-ի փոխարեն հավաքել ասենք 95%, ինչը կնշանակի, որ մյուս բոլոր քաղաքական ուժերն այդ թվում և նույն «Ելք»-ի մաս կազմողները, ապագայի շանս չեն ունենալու. քաղաքական դաշտը փոշիացվելու է: Ճիշտ է՝ այսպես թե այնպես խորհրդարանի 30%-ը լինելու է ընդդիմության ձեռքին, սակայն ակնհայտ է, որ ներկա իրողություների պայմաններում  Հայաստանի քաղաքական համակարգի համար էյֆորիայի ալիքի վրա իրականացվելիք արտահերթ ընտրությունները կարող են այնքան էլ լավ հետևանքներ չունենալ. Հայաստանում պառլամենտական կառավարման համակարգին կարող է բավական լուրջ վնաս հասցվել, ու այն այդպես էլ Հայաստանում չկայանա: Ոչ ոք չի կասկածում, որ Հանրապետականը խորհւդարանական ապագա այլևս չունի՝ համենայն դեպս այն տեսքով, որով տարիներ շարունակ այս քաղաքական ուժը ներկայացել է հայաստանյան հանրությանը, և բոլորովին կարևոր չէ, թե ընտրությունները կանցկացվեն  այս տարվա ընթացքո՞ւմ, թե՞ հաջորդ տարվա ամռանը: Սակայն միանշանակ է նաև այն, որ  միայն հանուն Հանրապետականներին պառլամենտից արագորեն վտարելու չարժե հարվածի տակ դնել ողջ քաղաքական դաշտն ու բազմակուսակցական համակարգն՝ առհասարակ. ոսկե միջինն է պետք գտնել՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.