fbpx
/// Արթուր Գրիգորյանի փուչիկը պայթեց

Արթուր Գրիգորյանի փուչիկը պայթեց

Ինչպես հայտնի է,  նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով ձևավորվել էր աշխատանքային խումբ, որը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկի հիման վրա լրացուցիչ ուսումնասիրություններ է կատարել Ամուլսարի հանքավայրի տարածքում՝ ևս մեկ անգամ գնահատելու կամ վերագնահատելու այն բնապահպանական ռիսկերը, որոնք կարղ են առաջ գալ Ամուլսարի շահագործման արդյունքում: Եվ ահա պարզվում է, որ ինք զինք Հայաստանի բնապահպանների «արքա» երևակայած Արթուր Գրիգորյանն, ով շատերին հայտնի է որպես «Լիդիան Արմենիա»-ի դեմ տևական ժամանակ իրականացվող սին քարոզչության գաղափարական առաջամարտիկ, և ով   օրեր առաջ, մասնավորապես, «Շանթ»-ի եթերում հայ հասարակությանը փորձում էր համոզել, թե հանքի շահագործումը կարող է մահացու վտանգ դառնալ իբր կարմիր գրքում գրանցված թիթեռի համար՝ վերածվելով գլոբալ մասշտաբի աղետի, զբաղված է բանսարկությամբ՝ փորձելով իր համար ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն.  ուսումնասիրության նախնական ադյունքներից պարզ է դարձել, որ Ամուլսարի տարածքում հայտնաբերված «Ապոլո» թիթեռի համար այդ տարածքը բնակավայր չի կարող լինել, իսկ հայտնաբերված բույսը, որի մասին նույն «բնապահպանը» նույնպես թմկահարել էր, իրականում  եղել է ոչ թե «Ոզնաթուփ մեխակ», այլ այդ ընտանիքին պատկանող մեկ այլ բույս, որը կարմիր գրքում գրանցված չէ:

Ակնհայտ է, թե ինչի հետ գործ ունենք: Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որոշներ, առաջնորդվելով բացառապես սեփական շահերով ու փորձելով այդ նեղանձնային շահերի սպասարկման մասնակից դարձնել հասարակությանը, զբաղված են «Լիդիան Արմենիա»-ի դեմ ցեխ շպրտելով. պազրվեց՝ «արքան մերկ է» ու  փորձել է հասարակությանն ապակողմնորոշել, վախեցնել, հենց նման ցինիկ մեթոդների օգնությամբ ինքնահաստատվել՝ ձևանալով որպես «հայ» թիթեռների իրավունքների պաշտպան…

Կասկած չկա, որ «Լիդիան Արմենիա»-ի դեմ լկտի ու սնամեջ հակաքարոզչություն իրականցնողներին ու նրանց «տակից» ֆինանսավորողներին վաղ թե ուշ Գրիգորյանի ճակատագիրն է սպասվում.  բոլորն ուշ թե շուտ հասկանալու են, որ գործ ունեն մի խումբ մանիպուլյատորների հետ, որոնց նպատակն իրականում ոչ թե Հայաստանի բնության պահպանությունն է, այլ պոտենցիալ մրցակիցներից ազատվելը:

Ոչ մի անձնական բան, միայն բիզնես…

Norlur.am

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-09-08T13:15:35+00:00 Սեպտեմբերի 8 13:11|Մեկնաբանություն|0 Comments
//
//