fbpx
// «Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացում ներկայում որոշակի տեղաշարժ կա»․ Բաքվում ՌԴ դեսպան

«Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացում ներկայում որոշակի տեղաշարժ կա»․ Բաքվում ՌԴ դեսպան

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը կարծում է, որ Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացում ներկայում որոշակի տեղաշարժ կա, դա վերաբերում է կողմերի՝ միմյանց հետ ավելի լավ ծանոթանալուն, հաղորդում է minval.az-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում բոլորին քաջ հայտնի է։

«Մոսկվայի նպատակն է աջակցել հակամարտության կողմերին համաձայնության գալու հարցում»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դեսպանը։

Նա շեշտել է, որ ռուսական կողմը հարցին մոտենում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պրիզմայի միջոցով՝ հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահներից մեկը։

Դիվանագետի կարծիքով՝ հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վրա դրական ազդեցություն են ունեցել նաև հոգևոր առաջնորդների կոչերը։

«Ես ցանկանում եմ նշել, որ մեր երկրների հոգևոր առաջնորդների կոչերը նույնպես նպաստել են հակամարտության կարգավորմանը», – նշել է Բոչարնիկովը։

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-20T16:13:07+00:00 Օգոստոսի 20 16:13|Լուրեր|0 Comments
//
//