fbpx
/// Փաշինյանը ճիշտ տեղից է սկսել

Փաշինյանը ճիշտ տեղից է սկսել

Օգոստոսի 17-ի հանրահավաքին ընդառաջ առաջնային հարցն այժմ այն է, թե ի՞նչ տվեցին վերջին 100 օրերը Հայաստանին կամ դրա շարքային քաղաքացուն՝ հատկապես սոցիալ-տնտեսական իմաստով: Թվում է՝ խորքային, իսկապես շոշափելի փոփոխություններ այս առումով առայժմ չկան, ավելին՝ շուկայում գնաճ է նկատվում, ու միգուցե ոմանց հապճեպ սպասելիքները դեռևս չեն էլ արդարացել այն պարագայում, երբ շատերը փոփոխություններ են պահանջում հենց հիմա, անհապաղ:

Այո՛, միգուցե առայժմ դեռևս չկան շոշափելի սոցիալ-տնտեսական ձեռքբերումներ կամ տեսանելի առաջընթաց մարդկանց ամենօրյա կենցաղավարության մեջ կամ կյաքում, սակայն ակնհայտ է, որ Հայաստանն ընթանում է միանգամայն ճիշտ ճանապարհով, այնպիսի մի ուղիով, որով տասնամյակներ ի վեր Հայաստանի բոլոր կառավարությունները հրաժարվել են գնալ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարույան կողմից հրապարակված հաշվետվությունից, 2018-ի հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը վերջին տարիների ընթացքում, թերևս, առաջին անգամ անկում է ապրել. ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար՝ տարեսկզբի 6 մլրդ 774.6 մլն-ի դիմաց: պետք է արձանագրել, որ Փաշինյանի կառավարությունը փաստացի կարողացել է անել մի բան, որը միգուցե այսրօպեական արդյունքի տեսանկյունից այնքան էլ կարող է կարևոր չթվալ, բայց առնվազը Հայաստանի սուվերենության ամրապնդման ու տնտեսության առողջացման տեսանկյուններից չափազանց մեծ քայլ է՝ քայլ, որն, անկասկած, խոսում է շատ կոնկրետ դրական տենդենցների մասին. ՀՀ իշխանություններն ակնհայորեն որոշել են ձերբազատվել երկիրը խեղդող պարտքի մեծ բեռից, որի առյուծի բաժինն, ինչպես հայտնի է, արտաքին պարքտն է կազմում՝ Հայստանին դնելով հատկապես միջազգային ֆինանսական կառույցներից ուղղակի կախվածության մեջ:

Ի՞նչ կարող է Հայաստանին տալ պետական պարտքի բեռի էական թեթևացումը՝ բացի, իհարկե, տնտեսական առավելություններից: Այն, ինչպես նշվեց, առաջին հերթին նպաստում է երկի սուբյեկտայնության ավելացմանն ու արտաքին ֆինանսական աղբյուրներից մեր երկրի ունեցած կախվածության թուլացմանը: Պարտք մուրալու փոխարեն, փաստորեն,  Կառավարությունը որոշել է արագորեն ձերբազատվել դրանից՝ չթողնելով այդ հսկա բեռն ապագա սերունդների ուսերին՝ մի բան, որն այդպես էլ հրաժարվում էին անել նախորդ կառավարությունները՝ կամա-ակամա ստրկացնելով երկիրը. Փաշինյանը փորձում է հնարավորինս արագ ձերբազատվել անցյալի ծանր բեռից ու, դատելով ամենայնից, որոշել է սկսել ամենաճիշտ տեղից՝ հասկանալով, որ քանի դեռ Հայաստանի պետական պարտքը մնում է աստղաբաշխական, որևիցե իրական սուվերենության մասին խոսելը սովորական ուտոպիա է լինելու:

Norlur.am

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-16T19:28:38+00:00 Օգոստոսի 16 19:28|Մեկնաբանություն|0 Comments
//
//