Համարեք, որ վերադարձել եմ. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքականություն վերադառնալու մասին

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը, որում իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է՝ համարե՛ք, որ վերադարձել եմ: Հաղորդման անոնսն արդեն թողարկվել է: Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն, թե՞ ոչ, Քոչարյանը պատասխանել է. «Համարեք, որ վերադարձել եմ»: ՀՀ երկրորդ նախագահը նաև մտահոգություն է հայտնում կատարվող իրադարձությունների վերաբերյալ. «Իրենք չեն գնահատում ադեկվատ ձևով այն, ինչ կատարվում է Հայաստանից դուրս: Ես մեծ մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի, ինքն իրեն ադապտացնի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին»: Հաղորդման ամբողջական տարբերակը եթեր կհեռարձակվի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում՝ ժամը 20:55-ին:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.