Բաժին : Լուրեր
Մադոննան 60-ամյակը նշում է Մարաքեշում (լուսանկարներ)
Փոփի թագուհի Մադոննան, որը համաշխարհային երգարվեստում է արդեն 3 տասնամյակից ավելի և ունի երկրպագուների ահռելի բանակ, օգոստոսի 16-ին նշում է ծննդյան 60-րդ տարեդարձը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս կապակցությամբ երգչուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է էթնիկ հագուստով ու զարդերով լուսանկարների շարք՝ դրանք մակագրելով՝ «թագուհին»:
Հայտնի է, որ Մադոննան հոբելյանը նշում է Մարաքեշում՝ ընտանիքի անդամների ու մտերիմ ընկերների հետ:
Աղբյուրը հավելում է, որ երգչուհուն ծննդյան կապակցությամբ շնորհավորել են բազմաթիվ հայտնի դեմքեր՝ այդ թվում նաև Քայլի Մինոուգը, Դարեն Հեյզը, Պալոմա Ֆեյթը: