Պեսկովը հայտնել է Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպման ուղղությամբ աշխատանքների մասին

Աշխատանքներ են տարվում սեպտեմբերի սկզբին Թուրքիայի և Իրանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման առնչությամբ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Քննարկվում է սեպտեմբերի սկզբին՝ առաջին տասնօրյակում, հերթական եռակողմ հանդիպման անցկացման հնարավորությունը, կան համապատասխան նշումներ։ Դրանից հետո հենց դիվանագիտական ալիքներով վերջնականապես համաձայնեցվի երեք նախագահների աշխատանքային ժամանակացույցը, մենք կհայտնենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը պատրաստվում է սեպտեմբերի սկզբին այցելել Թուրքիա։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.