Թրամփը Փաշինյանին հանձնեց Մոսկվային

Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», Հայաստանը չի մտել այն երկրների ցանկ, որոնք   ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում առաջիկայում հնարավորություն են ունենալու ստանալ ֆինասնական աջակցություն Վաշինգտոնի կողմից.  Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի համաձայն` Հայաստանը դարձել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր այն դեպքում, երբ «Հազարամյակի մարտահրավերներ»-ը կարող է աջակցություն տրամադրել մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի միայն «ցածր» եւ «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներին: Այստեղ ուշագրավն այն  է, որ այդպես էլ անհայտ է մնում այն հարցը, թե հատկապես ինչ հիմքերով է Հայաստանը համաշխահային բանկի կողմից դասվել «միջին-բարձր» եկամուտ ունեցող երկրների շարքին այն պարագայում, երբ նույն Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, որոնք ակնհայտորն Հայաստանից ավելի աղքատ երկրներ չեն, գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների ցանկում՝ հնարավորություն ունենալով օգտվելու ծրագրի բարիքներից: Ի դեպ՝ ուշագրավ է նաև այն, որ 2017-ին Հայաստանը դասվել էր «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների շարքին, ու ամեն բան կարծես հուշում էր, որ Երևանը նույնպես հնարավորություն էր ստանալու հայտնվելու օգնություն ստցող երկրների  շարքերում. ի՞նչ կարող էր փոխվել մի քանի ամիսների ընթացքում… Այսօր աշխարհում որևիցե բան այնքան քաղաքականաված չէ, որքան փողը: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Եվ ուրեմն՝ կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ Հայաստանի հետ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան Թրամփի վարչակարգի՝ մեր երկրի հանդեպ ունեցած իրական վերաբերմունքի նյութական  արտահայտություն: Պատասխանն ակնհայտ է: Ավելին՝ Համաշխարհային բանկի կողմից նման «բաձր» գնահատկանի արժանանալու մեջ,  առավել խորաթափանց գտնվելու պարագայում, դժվար չէ նշմարել նաև կոնկրետ վերաբերմունք՝ հայաստանյան հեղափոխությանը Թրամփի կամ, առհասարակ, Արևմուտքի կողմից. Վաշինգտոնում ակնհայտորեն հասկացել են, որ Փաշինյանի հեղափոխությունը որևիցե կերպ չի բերելու Հայստանի արտաքին քաղաքականության   վեկտորալ փոփոխության, և ուրեմն՝ էլ  ի՞նչ իմաստ ունի ավելորդ փող մսխելը. այդ գումարները կուղղվեն այն երկրների ուղղությամբ, որոնք առավել արևմտամետ  են ու այնքան էլ հակված չեն Մոսկվայի հետ բարեկամության: Արդյոք արժե՞ խորապես անհանգստանալ «Հազարամյակի մարտահրավեներ»-ի ուշադրությանը չարժանանալու համար, թե՞ նույնիսկ արժե ուրախանալ տեղի ուենցածով: Կասկածից վեր է, որ առավել ճիշտ կլինի երկրորդ տարբերակը և ահա թե ինչու: Աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակում, երբ Անդրկովկասի կայունությունը բառացիորեն մազից կախված է մնում, Արևմոտքի ավելորդ հավակնությունները Հայաստանի նկատմամբ կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ մեր երկրի անվտանգության համար՝ պատճառ դառնալով իսկապես կործանարար պատերազմական գործողություների բռնկմամբ, որը պայմանավորված կլինի ՌԴ հակազդեցությամբ: Անդրկովկասն այսօր ԱՄՆ համար առաջնային գերխնդիր չէ, ու այս հանգամանքը խոստովանում են բազմաթիվ հեղինակավոր միջազգային փորձագետներ անգամ, ինչը նշանակում է, որ իրականում Հայաստանի հարցը ԱՄՆ համար կենաց-մահու հարց չէ, ու սա այն պարագան է, երբ Ռուսաստանին կատարված զիջումն այնքան էլ չի կարող խաթարել Վաշինգտոնի ստրատեգիական պլանները, որոնք, ինչպես հայտնի է, կապված են «Մեծ Մերձավոր Արևելք» կոչվող տարածաշրջանի հետ. այս հարցում ակնհայտորեն որոշակի կոնսենսուս է ձևավորևվել Պուտինի ու Թրամփի միջև, ինչն, անկասկած, չի կարող ուրախալի հանգամանք չհամարվել այնպիսի մի երկրի տեսանկյունից, ինչպիսին Հայաստանն է: Անտեսված մնալու փաստից ակնհայտորեն չարժե մեծ ողբերգություն սարքել նույնիսկ այն պարագայում, երբ համապատասխան որոշումը կայացվում է Փաշինյան-Թրամփ  հնարավոր հանդիպումից կարճ ժամանակ առաջ. այն հակակոռուպցիոն հուժկու միջոցառումները, որոնք այժմ ընթանում են երկրում, կարող են չեզոքացնել Հայաստանի կրած ֆինասնական վնասն, իսկ ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմիցն, ապա Արևմուտքն երբեք էլ լրջորեն չի հայտարարել, որ կարող է Հայաստանի համար ռեալ այլընտրանքի դերում հանդես գալ. այնտեղ Հայաստանին վերաբերող հարցերին ըմբռնումով են վերաբերվում ու ավելորդ հավակնություններ չունեն: Norlur.am  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.