Շուտով կհայտարարվի, թե ով է լինելու ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ն մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, սպասե՛ք՝ կտեսնենք, թե ավագանու ցուցակը ով է գլխավորելու: Այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա աբսուրդ համարեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանը կպարտադրի, որ ԲՀԿ-ն չմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին` հաշվի առնելով կուսակցության ռեսուրսները: «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է նման բան լինել, տեսականորեն անգամ պատկերացնել հնարավոր չէ: Չգիտեմ նույնիսկ՝ ինչ պատասխանեմ նման պնդումներին»,-նշեց նա: Անդրադառնալով հարցին, թե արդեն հստակեցված է արդյոք՝ ցուցակը ի՞նքն է գլխավորելու, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մի փոքր սպասե՛ք՝ արդեն պարզ կլինի, հայտարարություն կարվի»,- շեշտեց նա: Նշենք, որ այսօր տեղի է ունենալու ԲՀԿ քաղխորհրդի նիստ, ենթադրվում է, որ դրանից հետո կհայտարարվի, թե ով է գլխավորելու ԲՀԿ ավագանու ցուցակը
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.