Ռազմական ոստիկանության կոչին ընդառաջ ՀՀ քաղաքացին կամավոր ՌՈ է հանձնել մեծ քանակությամբ զենք-զինամթերք

2018թ. օգոստոսի 1-ին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացի Ս.Պ-ն կամավոր Ռազմական ոստիկանություն է հանձնել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, մեկ հատ պահեստատուփ լցված 5.45 մմ տրամաչափի 30 հատ փամփուշտներով, 1 հատ երկփողանի 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, երկու հատ հակատանկային ական, 600 հատ 7.62մմ և 60 հատ 5.45 մմ տրամաչափերի փամփուշտներ: Ս. Պ.-ը բացատրություն է տվել այն մասին, որ նշված զենք-զինամթերքը գտել է 1992-1994 թվականին: Հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում պատրաստվում են նյութեր: Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Ծանուցում. ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.