Բանկային համակարգը՝ ծանր փորձության առաջ. ո՞րն է կառավարության անելիքը

Հայաստանում հեղափոխութունից հետո ստեղծված իրավիճակը տնտեսության վրա ունեցած իր ազդեցությամբ, պարզվում է, ոչ միանշանակ է գնահատվում: Մասնավորապես՝ «Հայոց աշխարհն» ընթերցողների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, ինչպես պարզվում է ԿԲ համապատասխան վիճակագրությունից, Հայաստանում տեղի ունեցած հանրահայտ իրադարձությունների պատճառով երկրի բանկերից միայն մեկ ամսվա ընթացքում դուրս բերված 45 մլրդ դրամի մեծագույն մասը չի վերադարձվել Հայաստանի բանկային համակարգ՝ չնայած այն հանգամանքին, որ հնչում էին կարծիքներ, թե երբ երկրում իրավիճակը հանդարտվի ու կանխատեսելի դառնա, բանկերից իրենց ավանդները դուրս բերած քաղաքացիները կրկին այդ գումարները կվերադարձնեն հետ: Խնդիր է  նաև այն, թե դուրս բերված, բայց այդպես էլ բանկեր չվերդարձված փողերն այժմ որտեղ կարող են գտնվել՝ Հայատանո՞ւմ, թե՞ երկից դուրս: Կամ արդյոք այս պարագայում գործ չունե՞նք կապիտալի արտահոսքի հետ՝ առհասարակ: Գլխավոր հարցը, որ ներկա իրավիճակի հետ կապված ծագում է, թերևս այն է, թե ինչո՞վ կարելի է պայմանավորել ստեղծված իրավիճակը, հասարակության որոշակի շերտի մոտ կառավարության հանդեպ առաջացած վախով կամ անվստահությա՞մբ, թե՞, առհասարակ, բանկային համակարգի, որն, ինչպես հայտնի է, մեզանում երբեք էլ հարյուր տոկոսանոց վստահության չի արժանցել: Իրականում երկու հանգամանքն էլ կարող են իրենց ազդեցության չափաբաժինն ունենալ ստեղծված իրավիճակում ու, նկատենք, ոչ միայն ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությամբ պայմանավորված: Գաղտնիք չէ, որ վեջին շրջանում բավական թեժացել են խոսակցությունները՝ կապված հավանական լայնամասշտաբ պատերազմի վտանգի հետ, ինչն ակհայտորեն կարող է ռիսկային հանգամանք դառնալ նրանց համար, ովքեր ունեն փող ու ցանկանում են համոզված լինել դրա ապահովության հարցում: Այսինքն՝ առնվազն երկու հանգամանք կա, որ կարող է բացասական ազդեցություն ունենալ ՀՀ ողջ բանկային համակարգի վրա. մեկը նախորդ իշխանությունների օրոք հարստություն կուտակած կամ որոշակի սոցիալական մակարդակի հասած շերտի անվստահությունն  է  նոր իշխանությունների հանդեպ, մյուսը պատերազմի վտանգն է, որը ստիպում է շատերին եթե ոչ առհասարակ դուրս հանել երկրից ունեցած ֆինասական  կապիտալն, ապա գոնե այն պահել շատ ավելի անվտանգ վայրերում, ասենք բարձի տակ: Ստեղծված իրավիճակը բնավ չի ընդլայնում նոր կառավարության հնարավորություններն  ու նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում նրան. կառավարությունը պետք է ուղիներ փնտրի՝ հասարակության ունևոր հատվածի մոտ բաձրացնելու իր հանդեպ վստահելիության ցածր մակարդկակն ու դառնա վստահելի գործընկեր անխտիր բոլորի համար. կարգուկանոնի հաստատումն առջնային հարց է, սակայն այն չպետք է կաշկանդիչ գործոն դառնա ֆինանսական կապիտալ ունեցող մարդկանց համար՝մի շերտի, որի դերը կապիտալիստական կացութաձև ունեցող երկրներում ահռելի է, շատ իմաստներով վճռորոշ հատկապես տնտեսության զարգացման հարցում: Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.