fbpx
/// Հայաստանն ու Իրանը միանում են

Հայաստանն ու Իրանը միանում են

Անդրկովկասում իրավիճակը շարունակում է զգայուն մնալ, զգայուն ոչ միայն նույն արցախյան հակամարտության մեջ ներքաշված Հայաստանի ու Ադրբեջանի,  այլև Իրանի ու Թուրքիայի համար, որոնք, ինչպես հայտնի է, լրջագույն շահեր ունեն Անդրկովկաում՝ ոչ պակաս, քան համաշխարհային գերտերություները:

Պետք է արձանագրել, որ իրավիճակը հատկապես զգայուն է Իրանի համար, որն, ինչպես հայտնի է, միջազգային լայնամասշտաբ մեկուսացման վտանգի առաջ է հայտնվել, քանի որ Թրամփն, առաջնորդվելով Իսրայելի շահերով, կարծես թե մտադիր չէ «զենքերը վայր դնել»` չնայած Վիեննայում Իրանի արաձանագրած հաջողությանը: Այս իմաստով պետք է նկատել, որ իսկական ճեղք է առաջացել ԱՄՆ ու ԵՄ միջև, ու որևիցե միասնական ճակատով հանդես գալու մասին միջուկային հարցի պարգայում խոսք լինել անգամ չի կարող՝ իրավիճակ, որը փաստտորեն, շատ իմաստներով բխում է  հենց Իրանի շահերից:

Հայտնի է դարձել, որ Իրանի նախագահ Ռոհանին Փաշինյանին հրավիրել է Իրան: Ինչպես նախօրոք հաղորդել էր ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, նախագահի ուղերձը Փաշինյանին փոխանցել էր Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արզաքանիանը Երևան այցի ժամանակ, որի ընթացքում հայկական ու իրանական կողմերը  քննարկել էին էներգետիկ երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Ընդհանրապես, երբ խոսք գնում հայ-իրանական հարաբերությունների մասին, շատերի մտքով անմիջապես տնտեսական բաղադրիչն է հիմնականում անցնում. գլխավոր հարցի է վերածվում այն, թե ինչպե՞ս կարող է այս կամ այն պաշտոնական այցը կամ անցկացվելիք երկկողմ հանդիպումն ազդել հենց տնտեսական համատեղ ծրագրերի աշխուժացման վրա:

Իրականում հայ-իրանական փոխգործակցության սպեկտորը անհամեմատելի լայն է. այսօր երկու երկրները միմյանց համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում երևիթե ոչ այնքան տնտեսական, որքան առաջին հերթին աշխարհաքաղաքական իմաստով: Պետք է արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած խորքային պրոցեսներն ու իշխանափոխությունը կարծես ընկալելի են դարձել Թեհրանի համար, ու Ռոհանին որոշել է այս անգամ արդեն Փաշինյանի հետ լիարժեք համագործակցություն ծավալել՝ առանց մտավախության առ այն, թե Փաշինյանը կարող է Արևմուտքի դրածոն լինել կամ անվստահելի գործընկեր դառնալ Իրանի համար: Թեհրանում հասկացել են, որ Հայաստանում իշխանության եկած ուժերը բնավ արևմտյան համապատասխան կառույցներից ստացվող դրամաշնորհենրով չէ, որ ընդդիմություն եղած ժամանակ սնվել են, ու Փաշինյանին իսկապես կարելի է վստահել՝առաջ մղելով թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական երկկողմ օրակարգը. Ռոհանիի հրավերը առաջին հերթին վստահության յուրատեսակ ցուցիչ պետք է համարել:

Անկասկած, ինչպես նշվեց, այժմ Իրանի համար կարևոր է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական բաղադրիչը հայ-իրանական հարաբերություններում՝չնայած այս պարագայում մեկը մյուսին լրացնող կարող են դառնալ՝ մեկը մյուսից բխելով: Մի իրավիճակում, երբ Ադրբեջան է մեկնում Էրդողանը՝ սեփական երդմնակալությունից հետո, երբ Իսրայելին փաստացի հաջողվել է գրեթե լիակատար վերահսկողության տակ առնել Անդրկովկասն, իսկ Թրամփն էլ սպառնում արգելակել իրանական նավթի ելքը համաշխարհաին շուկա, Իրանին այլ ելք չի մնում, քան հարաբերություններ զարգացնել հյուսիսային ուղղությամբ՝ ճանապարհ, որի ամենակարճ ուղին հենց Հայաստանով է անցնում:  Կասկած չկա, որ Փաշինյանի՝ Թեհրան կատարելիք առաջիկա այցը, որ, փաստորեն, հաջորդելու է բրյուսելյան այցին, նոր լիցք է հաղորդելու Հայաստան-Իրան հարաբերություններին: Ճիշտ է՝ միգուցե շատ իմաստներով այդ այցն առայժմ կարող է ճանաչողական բնույթ կրել, սակայն վստահաբար դա չի խանգարելու Իրանին՝ ուղենիշների հստակեցման, Հայաստանի հետ կառուցվող հարաբերությունների բանաձևի ճշգրտման գործը հավուր պատշաճի իրականացնելու:

Իրանն այսօր, թերևս, մեկ գերխնդիր ունի. հարկավոր է խուսափել բոլոր կողմերից թշնամական ուժերի կողմից շրջափակման մեջ հայտնվելու վտանգից: Հաշվի առնելով մերձավորարևելյան մեծ պատերզմի վտանգը, որն, ըստ մի շարք միջազգային վերլուծաբանների, կարող է  ծագել արդեն 2019-ին, Իրանի համար կենսական ուղու է վերածվում հատկապես Հայաստանը, որը կորցնելու դեպքում Իրանը կարող է իսկապես շնչահեղձ լինել ու ծնկի գալ. Ադրբեջանի հետ Թեհրանում երբեք լուրջ հույսեր չեն կապել, ու չնայած երկկողմ ենթակառուցվածքներն այսօր շատ ավելի զարգացած են, քան նույն Հայաստան-Իրան ենթակառուցվածքները, սակայն իրանական ղեկավարները փայլուն հասկանում են, որ Ալիևից ամեն ինչ կարելի է սպասել ընդհում մինչև հակաիրանական հավանական կոալիցիոն ուժերի համար Ադրբեջանի պլացդարմ դառնալն ու նրանց միանալը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը նույնպես շատ իմաստներով կենսական կախվածության մեջ է գտնվում Իրանից՝ թե՛ տնտեսական ու թե՛ աշխարհաքաղաքական իմաստներով: Հակապես պայմանավորված արցախյան խնդրի սրացմամբ ու նախևառաջ նախիջևանյան ուղղությամբ տեղի ունեցող տագնապալի պրոցեսերով՝ այսօր Հայաստանն, առավել քան երբևէ, կարիք  է զգում Իրանի կայունացնող, զսպող դերի մեծացմանն Անդրկովկասում: Նախիջևանն այն տարածքն է, որից Իրանի համար բխող վտանգը շատ ավելին է, քան առաջին հայացքից կարող է ոմանց թվալ. Թուրքիայի աշխուժացումն այստեղ ուղիղ հարված է իրանական դիրքերին, ու սա մի իրողություն է, որի լուծման հարցում Հայաստան-Իրան տանդեմը կարող է իսկապես լուրջ հաջողություններ գրանցել՝ զսպելով Էրդողանի ախորժակն, ով, ինչպես հայտնի է, պանթյուրքիստական գաղափարախոսության մոլեռանդ ջատագով է: Այսինքն՝ արցախյան  հավանական պատերամզի վտանգի վիժեցման հարցում Հայաստանի համար գերկարևոր են ոչ միայն գերտերությունների դիրքրոշումն, այլև հենց Իրանի, որը շատ իմաստներով հակակշռում է Թուրքիային՝ ստիպելով Անկարային սթափվել, իսկ Ալիևին՝ չկտրվել իրականությունից:

Միով բանիվ՝ Հայաստանի ղեկավարն Թեհրան կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող թեմաների պակաս չի ունեալու.  օրակարգն առավել քան երբևէ հագեցած է, կուտակված մարտահրավերներն էլ՝ ընդհանուր երկու կողմերի համար էլ:

Norlur.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-11T14:55:12+00:00 Հուլիսի 11 14:53|Մեկնաբանություն|0 Comments
//
//