Հոկտեմբերի 21-ին Նոր կյանք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն

ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստի չզեկուցվող հարցերի շրջանակներում է «ՀՀ Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին» Կառավարության որոշման ընդունման նախագիծը: Ըստ որոշման՝ ՀՀ Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Գարիկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 1-ին հրաժարական է ներկայացրել՝ այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ (նշանակվել է Արարատի մարզպետի պաշտոնում): «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի հունիսի 1-ին Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն: Վերոնշյալ արձանագրությունը Արարատի մարզպետի միջոցով ներկայացվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:»: Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.