Փաշինյանի կոշտ ակնարկը՝ Բրյուսելին

Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք առաջիկա այցին ընդառաջ բավական հետաքրքիր ազդակներ են հնչում հայկական կողմից, որոնք, ըստ էության, բացահայտում են Հայաստանի՝ Արևմուտքից ունեցած ակնկալիքի էությունը: Մասնավորապես՝ այս առումով բավական ուշագրավ ակնարկ էր կատարել վարչապետ Փաշինյանը Արենի գյուղում՝ Բրյուսելում հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցությունը պայմանավորելով «վերջնական տեքստի» բովանդակույամբ: «Եթե տեքստում մեզ համար անընդունելի բաներ չլինեն, ես, իհարկե, կմասնակցեմ»,-հայտարարել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ տեքստում բոլոր ձևակերպումները կլինեն հավասարակշռված, և բոլորի շահերը հաշվի կառնվեն։ «Հայկական կողմի դիրքորոշումը տրամաբանական է: Հայաստանն ինչո՞ւ պետք է մասնակցի մի կառույցի գլխավոր հավաքին, եթե այդ կառույցը հաշվի չի առնում նաև իր իրավունքները: Տարիներ շարունակ հայկական կողմը պահանջել է կիրառել միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը ԼՂ հակամարտության վերաբերյալ և դա պահանջել է ոչ միայն ՆԱՏՕ-ից, այլև ԵՄ-ից»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի Բրյուսելյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծում Ղարաբաղյան ձևակերպումներին՝ այդպիսով, ըստ էության,  տրամաբանական գնահատելով Փաշինյանի դիրքորոշումը հարցի վերբարյալ: Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացաականյանի՝ «Հեռանկարին» տված հարցազրույցին, ապա այնտեղ նույնպես հստակ ակնարկ կա Արևմուտքի մասով առ այն, թե ինչ է ակնկալում նոր Հայաստանն Արևմուտքից. Անդրկովկասում կայութնության պահպանումն է: Հայաստանում հեղափոխությամբ սկիզբ առած նոր իրավիճակը, որն, ըստ էության, նոր իշխանություններին ներքին լեգիտիմության անսպառ ներուժ է տվել՝ հնարավորինս էֆեկտիվորեն իրացնելու այն հատկապես արտաքին ճակատում, բոլորովին նոր իրավիճակ է ստեղծել Հայստանի շուրջ. Երևանն այժմ  կարող է  ու խոսում է որոշ իմաստներով նաև թելադրողի դիքրքերից՝ հնարավորինս առաջ տանելով հատապես սեփական անվտագության հարցը: Այսինքն՝ նման տենդենց նկատվում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում, երբ Փաշինյանը բազմաթիվ անգամներ արդեն հասցրել է ակնարկել  Պուտինին, թե կոնկրետ ինչ է ակնկալում Մոսկվայից՝ նրա հանդեպ լոյալ վեաբերմունք ունենալու համար, այլև, փաստորեն, Հայաստան-Արևմուտք հարաբերությւններում. Փաշինյանի ակնարկը՝ կոլեկտիվ Արևմուտքին, ի դեպ, բավական կոշտ պետք է գնահատել՝ առանց ավելորդ ձևականությունների: Այս իմաստով պետք է նկատել, որ հեղափոխությունից Արևմուտքի ունեցած հավանական ակնկալիքները ոչ միայն կարող են արդարացված չլինել, այլև դեռ  մի բան էլ ավելին՝ Արևմուտքը կարող է շատ անհարմար դրության մեջ հայտնվել՝ թելադրողից հայտնվելով թելադրվողի դերում, ինչը, նկատենք, կարող է սթափեցնող ազդեցություն ունենալ Արևմուտքի համար՝ ստիպելով վերջինիս հրաժարվել միայն դեկլարատիվ հայտարարություններ ենթադրող ու շատ հաճախ  սնամեջ բնույթ կրող քաղաքականությունից. Փաշինյանի կոչը, խոշոր հաշվով, հենց սրանում է կայանում՝ կոչել իրերն իրենց անուններով, ինչը կարող է սթափեցնել ատամներ կրճտացնող Ադրբեջանին: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.