Մոսկվայի կարկանդակը՝ Երևանին

Ինչպես տեղեկանում ենք պաշտոնական լրահոսից, հուլիսի 6-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային և մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ. զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակութային և հումանիտար ոլորտներում հայ-ռուսական համագործակցության շուրջ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա շատ սովորական ու ընդամենը հումանիտար բնույթ կրող այցելություն է, ու որևիցե ենթաշերտ փնտերել այս այցի մեջ պետք չէ: Սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես թվում. պուտինամերձ շրջանակներին ներկայացնող պետական գործչի այցը Հայաստան հենց այս կարևորագույն ժամանակահատվածում չի կարող պատահական լինել. այս այցից առաջ Մոսկվայի՝ Ադրբեջանում կատարած հայտնի ժեստն, երբ մի շարք ռուս գործիչներ այցելել էին սահմանամերձ շրջաններ ու լուսանկարվել ազերիների հետ՝ Ադրբեջանին հռչակելով ՌԴ ռազմավարական դաշնակից, ինչպես նաև օրերս սպասվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ու Փաշինյանի առաջիկա բրյուսելյան այցը հուշում են, որ Շվիդկոյ-Սարգսյան հանդիպման օրակարգը շատ ավելին է եղել, քան ասենք մշակութային կապերի ընդլայնմանը վերաբերող հարցերը: Կասկած չկա, որ Մոսկվան, հենց Շվիդկոյին ուղարկելով այստեղ, շատ կոնկրետ ազդակ է հղում Երևանին.  մտրակելուց հետո կարկանդակ է առաջարկում, եթե Երևանը համաձայնի խաղալ Մոսկվայի խաղի կանոններով: Իսկ ո՞րն է կանոնը: Դա կարող է լինել միակը. այս սրված աշխարհաքաղաքական իրավիճակում ձեռնպահ մնալ Արևմուտքի հետ մերձենալուց: Փաշինյանը պետք է հրաժարվի Բրյուսել կատարելիք այցից, ինչի դիմաց Մոսկվան պատրաստակամ  կլինի որակապես նոր հարաբերություններ հաստատել Երևանի հետ: Այսինքն՝ Շվիդկոյը Հայաստան է ժամանել որպես ռուսական փափուկ ուժի ներկայացուցիչ, ինչն, անկասկած, Հայաստանում տեղի ուենցած հեղափոխության արդյունք պետք է համարել՝ նախևառաջ. Կրեմլն ակնհայտորեն կորցրել է բիրտ լեզվով Երևանի հետ խոսելու իր հնարավորությունն ու այժմ փորձում է ավելի կառուցողական մթնոլորտում Հայաստանին «խելքի բերել»՝ չհաշված, իհարկե, ադրբեջանական վերջին քարոզարշավում ռուսների ներգրավվածության փաստը: Norlur.am        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.