fbpx
/// Լուկա Մոդրիչ. Բարդ կլինի Ռուսաստանի դեմ

Լուկա Մոդրիչ. Բարդ կլինի Ռուսաստանի դեմ

Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է հաղթանակը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Դանիայի թիմի նկատմամբ:

«Բարդ խաղ էր, պետք է շատ ուժեղ ոգի ունենալ, որպեսզի հաղթել հանդիպման ավարտից մի քանի րոպե առաջ 11 մետրանոցը ձախողելուց: Մենք ունենք բնավարություն եւ թիմային ոգի, ինչի շնորհիվ էլ ձգտեցինք եւ հաղթեցինք:

Ճնշում էր այն փաստը, որ վաղուց չէինք հաղթել փլեյ-օֆֆի առաջին խաղում: Կարծում եմ՝ բոլորը հիշում են 2008 թվականի խաղը Թուրքիայի հետ: Այսօր մենք ցույց տվեցինք, որ ունենք ամուր թիմ եւ հավատ սեփական ուժերի նկատմամբ:

Առջեւում Ռուսաստանի թիմն է: Խաղը տեղի կունենա Սոչիում եւ մրցակիցը կունենա երկրպագուների մեծ աջակցություն, բարդ կլինի: Անակնկալ էր Ռուսաստանի հայտնվելը քառորդ եզրափակիչում»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը դանիացիներին հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով՝ 3:2: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-02T10:11:47+00:00 Հուլիսի 2 10:11|Սպորտ|0 Comments
//
//