fbpx
/// Նոր թափ կստանան «երիտասարդ ընտանիքների», ինչպես նաև «բնակարան զինծառայողներին» ծրագրերը. Նիկոլ Փաշինյան

Նոր թափ կստանան «երիտասարդ ընտանիքների», ինչպես նաև «բնակարան զինծառայողներին» ծրագրերը. Նիկոլ Փաշինյան

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես խոստացել էր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների` ամենաշատ «լայքեր» հավաքած հարցերին:

Հարցերից առաջինը վերաբերում էր երիտասարդ ընտանիքներին հիփոթեքով տրամադրվող բնակարանների մատչելիությանը և հասանելիությանը։ «Ի՞նչ նորություններ կան այս ծրագրի շրջանակներում,որքանո՞վ է իրական , որ միջին աշխատավարձ ստացող զույգը կարող է և՛ բնակարան ձեռք բերել, և՛ պահել գոնե 1 երեխա»,- ասված էր հարցում:

Վարչապետը կարևորեց հարցը և տեղեկացրեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ԿԲ-ի հետ այս թեմայով աշխատում են և վաղը առավոտյան այս թեմայով խորհրդակցություն են հրավիրել: «Կարծում եմ, որ այստեղ լավ լուրեր ունենք, առաջինը կշարունակվի և նոր թափ կստանա երիտասարդ ընտանիքների ծրագիրը, և կմեկնարկի «բնակարան զինծառայողներին» ծրագիրը, նորությունն այն է, որ մենք այստեղ կունենանք հիփոթեքային վարկի աննախադեպ ցածր տոկոս, և մեծ է հավանականությունը, որ ծրագրով կունենանք 7-7,5 տոկոսանոց հիփոթեքային վարկեր և բավականին մեծ ծավալով կիրականացնենք ծրագիրը»,- ասաց նա և նշեց, որ զինվորականների դեպքում ստացվում է՝ անտոկոս վարկ է տրամադրվում:

Նա նշեց, որ ըստ ԿԲ-ի՝ 20 միլիոն դրամանոց բնակարանի համար ամիսը անհրաժեշտ կլինի վճարել հարյուր հազար դրամ: Ինչ վերաբերում է կանխավճարներին, ապա վարչապետն ասաց, որ զինվորականների դեպքում նախատեսվում է, որ այն լինի տասը տոկոս, իսկ երիտասարդ ընտանիքների դեպքում մեծ հավանականությամբ` 30 տոկոսից կիջնի քսան տոկոս: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ սրանք նախնական տեղեկություններ են:

«Մենք հիմա խնդիր ենք դրել այդ ծրագրերի շրջանակներում շինարարությունը չկենտրոնանա Երևանում, այլ նաև մարզերում»,- ասաց նա։

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-26T00:40:02+00:00 Հունիսի 26 0:40|Կառավարություն|0 Comments
//
//