Վրաստանում քրեական գործ են հարուցել Հայաստանի դեմ հրապարակում արած ադրբեջանցու դեմ

Վրաստանի քաղաքացի հանդիսացող ադրբեջանցի Օրհան Աբասի դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության կոչ» հոդվածով, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Աբասը հայտնել է լրատվամիջոցին, որ իր դեմ քրեական գործ հարուցելու պատճառը եղել է իր գրառումը Հայաստանի դեմ, որ նա արել է Facebook սոցիալական ցանցում 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին: Իր գրառման մեջ նա դիմել է Վրաստանում բնակվող արդբեջանցիներին՝ նրանց կոչ անելով Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց աջակցության ակցիայի փոխարեն բողոքի ակցիա անցկացնել Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց և հայկական դրոշ այրել: Օրհան Աբասը նշել է, որ 2016 թվականի ապրիլի 21-ին նա հրավիրվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայություն: Նա մոտ 10 ժամ հարցաքննության է ենթարկվել, ինչից հետո իրեն հայտնել են, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել: Այս տարվա մայիսին տեղի է ունեցել գործով առաջին դատական նիստը, որի ժամանակ քննարկվել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու հարցը: Նա ազատ է արձակվել 6 հազար լարի գրավի դիմաց: Աբասի խոսքով՝ քրեական գործով վերջին նիստն անցկացվել է հունիսի 20-ին, որի ընթացքում դատախազն իր համար առաջարկել է պատիժ՝ 2-6 տարի ազատազրկման տեսքով: Հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 3-ին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.