Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Բաքեր Նոբախտը հայտարարել է, որ երկիրը բանակցություններ չի վարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հայտնում է Fars գործակալությունը: «Մենք երբեք բանակցություններ չենք վարում ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, միևնույն ժամանակ, երկխոսությունը մնում է մեր քաղաքականության գործիքներից մեկը: Սակայն չկա ոչ մի տրամաբանություն նման մարդու (Դոնալդ Թրամփի) հետ բանակցություններում»,- ասել է նա: Նա այդ մասին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ մի շարք հարցերի վերաբերյալ բանակցություններ սկսելու խնդրանքով մի շարք իրանցի քաղաքական գործիչների կողմից երկրի ղեկավարությանն ուղված նամակին ի պատասխան: «Միջուկային գործարքը կնքվել է բանակցությունների արդյունքում, և նա, ով խախտել է նախկին պարտավորությունները, վստահության արժանի չէ»,- նշել է քաղաքական գործիչը: Նա հավելել է, որ «այժմ հիմքեր չկան նման մարդու հետ երկխոսության համար, բայց Իրանը միևնույն ժամանակ բանակցություններ է վարում եվրոպական երկրների հետ»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.