«Իրատես». Հիվանդներին ուղեգրում են առողջապահության նախարարին պատկանող ախտորոշիչ կենտրոն

«Չնայած առողջապահության նոր նախարարը կարծում է, թե իր ղեկավարած կառույցում չկա շահերի բախում, և ինքը որևէ կապ չունի իր ղեկավարած ՄԻԲՍ ախտորոշիչ կենտրոնի հետ («այն արդեն ուրիշ մարդ է ղեկավարում»), այնուհանդերձ, որոշակի հիվանդանոցներ իրենց հիվանդներին ուղեգրում են ախտորոշվելու հատկապես նոր նախարարի «երբեմնի» հիվանդանոցում: Դա «ինքնաբո՞ւխ» է, թե՞ ներքին կարգով է արվում, բոլոր դեպքերում, փաստն առկա է։ Ի դեպ, առողջապահության նոր նախարարի պայքարը առողջապահության «օլիգարխների» դեմ ևս չի բացատրվում հիվանդների «սիրուն աչքերի» նկատմամբ անհանգստությամբ. ոչ վաղ անցյալում նրա կենտրոնի բոլոր լուրջ մասնագետներին Սամվել Ալեքսանյանը «գաղթի է ենթարկել» «Աստղիկ» բժշկական կենտրոն. նման բաները չեն մոռացվում»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.