Ալյասկայի երկնքում 2 ոչ մեծ ինքնաթիռ է բախվել. դրանցից մեկն ընկել է գետը

Ամերիկյան Ալյասկա նահանգի երկնքում բախվել է երկու թեթևշարժիչային ինքնաթիռ: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 13-ին: Ինչպես նշում է ktva.com-ն, բախման հետևանքով ինքնաթիռներից մեկն արտակարգ վայրէջք է կատարել, մինչդեռ մյուսն ընկել է գետը: «Օդանավերից մեկը վայրէջք է կատարել այստեղ: Դրանում եղել է մի մարդ, որը չի տուժել: Մինչդեռ օդանավը զգալի վնասվել է: Սակայն մյուս օդանավը, դժբախտաբար, կորցրել է վերահսկողությունն ու ընկել գետը»,- ասել է Տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեի ղեկավար Քլինտ Ջոնսոնը: Փրկարարները հայտնաբերել են գետն ընկած օդանավի բեկորները: Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է 56-ամյա տղամարդ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.