Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի հետ առևտրաշրջանառության աճի կարևորությունը (լուսանկարներ)

Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաշինյանը հանդիպման սկզբում ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ հարաբերություններ ունեն, նա վստահություն է հայտնել, որ նման փոխազդեցությունն առավել բացառիկ կդառնա: «Կարծում եմ, որ բոլորը և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում գոհ են հարաբերությունների այս զարգացումից: Հուսով ենք, որ այդ հարաբերությունները կզարգանան առավել արդյունավետ կերպով՝ հիմնվելով երկու ժողովուրդների և պետությունների հարգանքի, մեր երկրների շահերի և ինքնիշխանության հանդեպ հարգանքի վրա: Դա շատ կարևոր է»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը: ՌԴ նախագահն առաջին հերթին ընդգծել , որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումները միշտ պահանջված են: «Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով մեր համագործակցության մեծ ծավալը՝ կարծում եմ, որ մեր հանդիպումները միշտ պահանջված են: Առաջինը, որ ցանկանում եմ ասել, այն է, որ Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Անցած տարի մեր միջև առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով, այս տարի էլ աճը շարունակվում է»,- ասել է ՌԴ նախագահը: Նա ընդգծել է, որ  մեծամասամբ դա տեղի է ունենում ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մատակարարման հաշվին: ՌԴ նախագահի խոսքով՝ դրական ազդեցություն է ունենում նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: «Հույս ունեմ, որ մենք այս ուղղությամբ կշարունակենք  առաջ շարժվել»,- ասաց Պուտինը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: Հանդիպմանը հայկական կողմից ներկա են նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ վարչապետի օգնական Վարուժան Ներսիսյանը: Ռուսական կողմից՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իգոր Գրոմիկը: ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումն է ՌԴ ղեկավար Պուտինի հետ: Առաջին անգամ նրանք հանդիպել էին մայիսի 14-ին Սոչիում: Հունիսի 13-ին մեկնարկած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: http://www.tert.am/files/001/1/1/3/18/MHM0122730.jpg?1528904011252 alt="" width="600" height="399" /> http://www.tert.am/files/001/1/1/3/18/MHM0122728.jpg?1528904073787 alt="" width="600" height="399" />

Արմենպրես

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.