/// Հունիսի 12-ից կսկսվի լեգենդների խաղերի տոմսերի վաճառքը

Հունիսի 12-ից կսկսվի լեգենդների խաղերի տոմսերի վաճառքը

Եվրոպայի և Հարավային Ամերիկայի հավաքականների միջև Երևանում կայանալիք խաղի տոմսերի վաճառքը կմեկնարկի հունիսի 12-ից:

Տոմսերի արժեքը 5000-ից 25 000 դրամ է, հայտնում է fcyerevan.com-ը:

Տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ վայրերից. Gold’s gym մարզասրահներ՝ Կոմիտաս 40/1, Ամիրյան 27/1, Creative group ընկերություն` Ավետիսյան 63, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղ և toms.am կայք:

Հեռախոս ՝ 011 096 043, 041 220220:

Հիշեցնենք` հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Նախնական տվյալներով հանդիպմանը մասնակցելու են հետևյալ աստղերը՝ Ռիվալդո, Հերնան Կրեսպո, Գաբրիել Բատիստուտա, Դիդա, Կաֆու, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիո, Պաոլո Մալդինի, Յուրի Ջորկաեֆ, Յարի Լիտմանեն, Հրիստո Ստոիչկով, Դեմետրիո Ալբերտինի, Լյուդովիկ Ժուլի, Կախա Կալաձե, Ռայան Գիգս և այլք։

Հայտնի է նաև, որ հուլիսի 6-ից 8-ը Երևանի Ազատության հրապարակում կանցկացվի ֆան-գոտի:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-11T15:24:14+00:00 Հունիսի 11 15:24|Սպորտ|0 Comments
//
//