«Տոտենհեմը» երկարաձգել է պայմանագիրը Հարի Քեյնի հետ

Լոնդոնի «Տոտենհեմը» պաշտոնական կայքում հաղորդել է Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում: Հարձակվողը «Տոտենհեմի» սան է: Անգլիայի ավարտված առաջնությունում անցկացրած 37 խաղում 24-ամյա Քեյնը խփել է 30 գնդակ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.