Մխիթարյանի նոր խաղակոշիկը ՀՀ զինանշանով և դրոշի գույներով

Հայաստանի հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր խաղակոշիկներ ունի: «Adidas Predator 18»-ի խաղակոշիկներից մեկը գունավորված է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, որի վրա տեղ է գտել նաև ՀՀ Զինանշանը: Իսկ մյուսի վրա «Արսելանի» գույներն են և «զինագործների» տարբերանշանը: Խաղակոշիկների հետևում պատկերված են նաև Հենրիխ Մխիթարյանի խաղահամարները: Համապատասխանաբար «Արսենալում» 7, Հայաստանի ազգային հավաքականում ՝18:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.