fbpx
/// Հաստատվել է Կառավարության աշխատակարգը

Հաստատվել է Կառավարության աշխատակարգը

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ 2018 թ. մարտի 23-ի օրենքը՝ Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության աշխատակարգը, որով սահմանվել են Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ դրանց համաձայն մշակվում է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը:

«Նախատեսված է, որ նախարարները, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները նախորդ տարվա միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն են ներկայացնում վարչապետի աշխատակազմ»,- ասաց Միրզոյանը:

Կառավարության քննարկմանն են ներկայացվում Սահմանադրությամբ և օրենքներով նրա իրավասությանը վերապահված հարցեր: Նախատեսվել է, որ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հանրային քննարկման:

Որոշմամբ սահմանված են փոխվարչապետին վերապահված լիազորությունների իրականացման ընթացակարգը, նախարարների կոմիտեների գործունեության կարգը և այլն:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-08T17:49:32+00:00 Հունիսի 8 17:49|Կառավարություն|0 Comments
//
//