Շարմազանովի ժպիտի առեղծվածը. ե՞րբ տեղի կտան նյարդերը

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Շարմազանովը կիսվել է սեփական խոհերով ու հայտարարել, թե ՀՀԿ-ն չի պատրաստվում անտեղի քննադատություններ տեղալ Փաշինյանի կառավարության հասցեին: «Մենք քաղաքական ընդդիմություն ենք, որը քննադատելու է փաստարկված: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում լինել ապակառուցողական և մերժողական ընդդիմություն, ինչ է նշանակում ժողովրդի զգացմունքների վրա խաղալ և ականջահաճո գնահատականներ հնչեցնել: Որտեղ լավը տեսանք՝ կքաջալերենք, իսկ հակառակ դեպքում, եթե պետք լինի, կզանգենք վարչապետին կամ փոխվարչապետին, փակ քննարկում կանենք ու արդյունավետ առաջարկներ կանենք»,-հայտարարել է Շարմազանովը: Իհարկե, Շարմազանովի հայտարարությունը միանգամայն «քաղաքակիրթ» կուսակցության ներկայացուցչին վայել հայտարարություն պետք է համարել, ոչինչ չես ասի, սակայն, միաժամանակ չտեսնել հստակ հակասություն նրա խոսքերի ու այն պահվածքի միջև, որ ցուցաբերում էր ՀՀԿ-ն հունիսի 7-ի ԱԺ հայտնի նիստին, ուղղակի անհնար է: Եվ հետաքրքրիր է՝ ե՞րբ է հանրությունն ականատես լինելու «քաղաքակիրթ« ՀՀԿ-ի քաղաքակիրթ ու փաստարկված քննադատություններին, այլ ոչ թե այն բանին, թե ասենք ինչպես է այս կամ այն ՀՀԿ-ականը, փրփուրներից կախվելով, անհաջող կերպով փորձում իր համար «փաստարկված» քննադատության նպատակով հարմար հենակետեր գտնել… Սակայն այստեղ ամենամեծ հարցը, թերևս, այն է, թե ինչու են ՀՀԿ-ում որոշել թերություն հայտնաբերելուն պես ոչ թե մի իսկական թամաշա սարքել ԱԺ-ում ու խայտառակել ժամանակավոր կառավաութանն, այլ ծածուկ հուշել «ճիշտ» ճանապարհը՝ հրաժարվելով քաղաքական դիվիդենտներ կուտակելու մոլուցքից: ՀՀԿ-ին նման կեցվածք որդեգրել պարտադրում է ունեցած բացթողումներն ու ժողովրդի շրջանում անհույս կերպով խայտառակվե՞լը, թե՞ սա ինչ-որ հեռուն գնացող տակտիկա է՝ Փաշինյանի դեմ լարած թակարդներով ականապատված: Դատելով ամենայնից՝ պետք է եզրկացնել, որ, այնուամենանիվ, գործ ունենք լավ  մշակված պլանի հետ. բոլորովին չի բացառվում, որ քաղաքավարության դիմակ հագնելով՝ ՀՀԿ-ն պատրատվում է հակահեղափոխական գործողությունների, այսպես ասած, տակից, ամենևին էլ ոչ քաղաքական գործիքակազմերի կիրառմամբ: Չի բացառվում, որ Փաշինյանի ծրագիրը «երազանքների ու բարի ցանկությունների ծրագիր» համարող Շարմազանովի համապատասխան  գնահատականներում քողարկված են այն մարտահրավերները, որոնք ՀՀԿ-ն առաջիկայում նետելու է Փաշինյանի կառավարությանը: Թե հատկապես կառավարության ծրագրի ո՞ր հատվածն է երազային կամ տեսիլային, անկեղծ ասած, այնքան էլ պարզ չէ: Մենաշնորհների դեմ պայքա՞րը նկատի ունի Շարմազանովը, թե՞ բիզնես միջավայրի բարելավումը:Միգուցե կոռուպցիայի վերացո՞ւմն է նրան անիրական թվում… Բոլոր դեպքերում անվիճելի է, որ հսկայական անդունդ կա Շարմազանովի ժպիտի ու այն իրական պլանների միջև, որոնք գծագրվում են ՀՀԿ-ի «պադվալներում» ՀՀԿ-ն փորձում է ընդամենը ժամանակ ձգել, ու հարցն այստեղ միայն այն  է, թե երբ է այս քաղաքական ուժը պլանավորել անցնել բացահայտ հակահարձակման: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.