«Ժողովուրդ». ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը դատական հայց է ներկայացրել Կոմկուսի դեմ

«ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը, որ ոչ վաղ անցյա­լում գլխավորում էր ՀՀԿ-ական Արման Սահակյանը, դատի է տվել Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչությունը Երևան քա­ղաքի դատարան է դիմել հունիսի 6-ին և կուսակցությունից պահանջում է գու­մար բռնագանձել՝ 10 միլիոն 407 հա­զար 500 դրամի չափով: Հավանաբար, խոսքը Կոմկուսի՝ Զաքյան փողոցում զբաղեցրած տարածքի վարձակալու­թյան գումարի մասին է: Այս գործով կքննի դատավոր Նաիրա Հովսեփյանը: Մինչ այդ, հիշեցնենք, որ Ա. Սահակյանը Ն. Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո հրաժարական ներկայացրեց: Այդ պաշտոնը դեռ թափուր է, քանի որ Փաշինյանը նոր նշանակում չի արել: Բայց դժվար չէ ենթադրել, որ Կոմկուսի դեմ հայցը կազմվել է դեռ Արման Սահակյանի ղեկավարման օրերին, պարզապես այն միայն վերջերս է դատարան մուտքագրվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.