Երևանում ավտոմեքենան ընկել է մեկ այլ ավտոմեքենայի վրա. shamshyan.com

Երևանում այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 30 շենքի բակում ավտոմեքենան ընկել է մեկ այլ ավտոմեքենայի վրա։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը, որի հաղոդմամբ՝ Lexus մակնիշի 71 AT 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված Opel Astra մակնիշի 35 LG 450 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ Opel-ը ցած է ընկել, Lexus-ն էլ գլխիվայր շրջվելով՝ ընկել է Opel-ի վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Lexus-ը վարել է աղջիկ, ով թեթև մարմնական վնասվածք է տստացել ձեռքի շրջանում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.