/// Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ. ՀՀ նախագահ

Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է արել, որում, մասնավորապես, նշված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին:

Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-05-02T14:26:35+00:00 Մայիսի 2 14:26|Պաշտոնական|0 Comments
//
//