fbpx
/// Բոլորին կոչ եմ անում դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն. ՀՀ Նախագահ

Բոլորին կոչ եմ անում դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն. ՀՀ Նախագահ

Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ ողջախոհության կոչ անելով:

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության, ինչպես նաև ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Երևանի վրա:

Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն, ցանկացած քայլի և գործողության դիմելիս մնալ օրենքի և Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության և ժողովրդի»:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-05-01T12:38:43+00:00 Մայիսի 1 12:38|Պաշտոնական|0 Comments
//
//