Թեհրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային մշակումներից․ Փեզեշքիան
Թեհրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային մշակումներից, մասնավորապես՝ բժշկության, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ երկրի ղեկավարությունը պատրաստ է ցանկացած ստուգում անցկացնել՝ իսլամական պետությունում միջուկային զենքի բացակայությունը հաստատելու համար։
«Մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալ։ Կա նույնիսկ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ֆեթվա, որն արգելում է միջուկային զենքը», – ընդգծեց Պեզեշկիանը։
