Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

 

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 

«Մեր բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի համար, այս միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը դրական է... Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք նույնպես շատ հաջող են զարգանում»,- ասել է Պուտինը։

 

Պուտինը նշել է նաև, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը դրական է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.