Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան

Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից։

 

Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում ասեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

 

«Ոչ ոք իրավունք չունի Տավուշի գյուղերը մաս-մաս անի, ասի ծառ տկենք, անվտանգ կլինի։ Աշխարհում չլսված բան է սա։

 

Դուք հիմա ապացուցեցիք, որ հայ ժողովուրդը թասիբ ունի, նամուս ունի ու տեր է իր հող ու ջրին։

Ես խնդրում եմ, չհոգնե՛ք պայքարից, հանուն Հայրենիքի։ Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, բայց մեր Հայրենիքը չենք թողի թշնամուն»,-ասել է Դանիելյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.