Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում տվել

Արդեն մի քանի ամիս է՝ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի մի քանի շենքերի բնակիչներ չգիտեն, թե էլ որ կառույցին դիմեն, որպեսզի վերջապես թաղամասը փրկեն հակասանիտարական վիճակից ու գարշահոտությունից։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, թվով 10-ից ավելի շենքերի կեղտաջրերը դիտահորերից դուրս է թափվում ու ողողում մի քանի հեկտար տարածք։

Բնակիչները բազմիցս դիմել են Էջմիածնի քաղաքապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի դրական արդյունք։

Խնդրի մասին օրեր առաջ տեղեկացել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ով հայտնել է, որ մի քանի ժամվա ընթացքում խնդիրը կլուծվի, ինքն արդեն հանձնարարական է տվել Էջմիածնի քաղաքապետ, տիկին Դիանա Գասպարյանին և «Վեոլիա ջրին»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.