Ռադիո մտնելիս այնտեղի ոստիկաններից ու աշխատողներից մի 600 անագամ ներողություն եմ խնդրել, դուռը ջարդել եմ, հետո իմ ձեռքով սվաղել եմ. Փաշինյան

Հանրային ռոդիոյի և մյուս գործողությունների հետ կապված ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել այն փաստի վրա, որ ՀՀ իրավապահ համակարգն արձագանքել է այդ գործողություններին, ես ձերբակալվել եմ 2018 թվականի ապրիլին, իմ նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և նույնիսկ նախատեսվել էր, որ տեղի կունենա ԱԺ նիստ՝ իմ կալանավորման հարցը քննարկելու համար, ասուլիսի ժամանակ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Հանրային ռադիո մտնելը խուլիգանություն է և քրեորեն պատժելի՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ վարչապետ ընտրվելուց հետո, իր ձերբակալման գործողություններին մասնակցած ԱԱԾ ոչ մի աշխատողի, ոչ էլ ոստիկանության որևէ ծառայողի նկատմամբ որևէ գործողություն տեղի չի ունեցել։

 
 

«Ռադիո մտնելիս այնտեղի ոստիկաններից ու աշխատողներից մի 600 անագամ ներողություն եմ խնդրել, դուռը ջարդել եմ, հետո իմ ձեռքով սվաղել եմ, էլի ներողություն եմ խնդրել։ Դա եղել է քաղաքական ակցիա»,-ավելացրեց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.