Համայն Ռուսիո պատրիարքը Պուտինին մաղթել է կառավարել մինչև դարի վերջը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երդմնակալության արարողությունից հետո ժամանել է Կրեմլի Ավետման տաճար, որտեղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը երկրի ղեկավարի երդմնակալության կապակցությամբ աղոթք է մատուցել։

Նա կարծում է, որ Պուտինի ծառայությունը Ռուսաստանին «վստահել է ինքը՝ Աստված», գրում է kommersant.ru-ն:

«Կհամարձակվեմ ասել՝ տա Աստված, որ Ձեր իշխանավարման ավարտը նշանավորի դարի վերջը։ Դուք ամեն ինչ ունեք հայրենիքին այս մեծ ծառայությունը երկար և հաջողությամբ իրականացնելու համար»,- ասել է պատրիարքը։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.