Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին կնոջ հետ այցելել է օկուպացված Արցախի Շուշի քաղաք, ինչի մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատունը:

Հիշեցնենք, որ օրերս Լիբբին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել էր այն հարցին, թե ինչու չի մեկնում օկուպացված Շուշի:

«Ես չեմ ուզում լինել ինչ-որ տեղ կազմակերպված ինչ-որ մեկի շոուի մի մասը: Այդ պատճառով, երբ գա դա անելու ժամանակը, ես դա կանեմ: Այժմ պատրաստ չեմ»,- ասել էր դեսպանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.