Մի քանի պատճառ է նշել, թե ինչու չի կարելի պառկել որովայնի վրա

Նրանց մոտ, ովքեր սիրում են փորի վրա քնել, կարող են սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ, գլխացավեր և այլ պաթոլոգիաներ առաջանալ, զգուշացրել է բժիշկ Թոնի Նալդան։ Նա մատնանշել է այս դիրքով քնելու վտանգները The Mirror-ի հետ զրույցում:

 

Բժիշկը բացատրել է, որ որովայնի վրա քնելը կարող է սրտի հիվանդություն առաջացնել կրծքավանդակի վրա ճնշման պատճառով։ Դա դժվարացնում է արյան շրջանառությունը և նորմալ շնչառությունը: Նաև որովայնի վրա քնելը կարող է գլխացավ առաջացնել, քանի որ այս դիրքում գլուխը միշտ շրջված է դեպի մի կողմ, և պարանոցի մկանները դրա պատճառով գերլարված են լինում, ըստ shantnews-ի՝ զգուշացրել է մասնագետը։

Գոտտկատեղի ցավ էլ կարող է առաջանալ այս անհարմար դիրքում քնելու պատճառով: Փորի վրա քնելը ուղղում է ողնաշարի բնական կորը, որը ֆիզիոլոգիական չէ։ Այն նաև առաջացնում է թմրություն, և նյարդաբանական ախտանիշներ։

 

Նալդան նաև խորհուրդ է տվել նրանց, ովքեր հոգ են տանում իրենց արտաքինի մասին, խուսափել փորի վրա քնելուց։

«Երբ դուք քնում եք ձեր դեմքը բարձին սեղմած, ձեր մաշկը մշտապես սեղմված վիճակում է լինում, և դրա պատճառով կնճիռները վաղաժամ են ձևավորվում»,-ասել է նա:

Բժիշկը խորհուրդ է տվել քնել մեջքի կամ կողքի վրա: Նա դա բացատրել է նրանով, որ կողքի վրա քնելը նվազագույնի է հասցնում քնի ապնոէի առաջացման վտանգը, իսկ մեջքի վրա քնելը օգտակար է ողնաշարի համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.