Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան

Կարո՞ղ է պարզվել, որ այն պատմությունը, որ դրված է սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար։ Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանենք։

 

«Ժողովրդավարության դպրոցի» 1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանն ասել է Նիկոլ Փաշինյանը․

 

«Պետք է մեր առջև հարցեր դնենք։ Արդյո՞ք ՀՀ-ն նոր տեսության կարիք ունի, ինչպիսին պիտի լինի այն, ի՞նչ հարցերի պետք է պատասխանի, ի՞նչ նոր հարցեր պետք է ձևակերպի։

 

Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։

Շատ կարևոր է, որ մարդը օրենքը, իրավակարգը չընկալի որպես իր ազատությունները կաշկանդող, իր համար դժվարություններ ստեղծող հանգամանք, այլ լինի մարդու սովորությունը, ապրելակերպը։ Մենք ինքնաճանաչման լուրջ գործընթաց պետք է անցնենք։ Մենք չենք ճանաչում ինքներս մեզ»,- ասել է Փաշինյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.