Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա, քաղաքացիներ են բերման ենթարկվել․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել  ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց:

 

Պատգամավորը հայտնել է, որ այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում և գրառմանը կից նաև տեսանյութ տարածել:

 

Ավելի ուշ նա ևս մի գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա:

 

 «Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը: Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի», - գրել է նա:

ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ Տավուշում ոստիկանության տարածքային բաժին է տարվել 31 քաղաքացի։ Բոլոր բերման ենթարկվածները ոստիկանություն են տարվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.