ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարարի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իր կայքում հայտարարել է Ռուսաստանին օգնելու համար երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ըստ գերատեսչության կայքի՝ ցուցակում ընդգրկված է ադրբեջանցի գործարար Եվգենի Ալիևը։

ԱՄՆ ֆիննախն Ալիևին անվանում է գնումների գործակալ, որը համակարգում է միջնորդների ցանցը, որը պատվերներ է տալիս ռուսաստանցի վերջնական օգտատերերի անունից, որոնք, իրենց հերթին, սերտ կապեր ունեն ռուս զինվորականների հետ, գրում են տեղի լրատվամիջոցները:

Ալիևի մատակարարման ցանցը ներառում է Lahic Energy ՍՊԸ-ն, GMM FZE-ն և GMM Management-ը։ Lahic Energy-ն ադրբեջանական ձեռնարկություն է, որը 2023 թվականին բիզնես է վարել ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական տեխնոլոգիաներ արտադրողների անունից։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել նաև Թուրքիայում գրանցված 17 ընկերության նկատմամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.