Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում։ 

 

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։

 

«Սա շատ կարևոր իրադարձություն է․ սա անկյունաքար է ՀՀ-ի  ինքնիշխանությանը,  անկախության, անվտանգությանը և հետագա զարգացմանը և մեր պետության երկարաժամկետ գոյության համար։

 

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն, և եթե մենք կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ։

«Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ, ուստի սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի»,- ասել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.