Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան

"Հրապարակ" թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մի քանի զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր են եղել, և նրանք, իբրև թե, դաժան ծեծի են ենթարկվել, իրականությանը չեն համապատասխանում, մտացածին են և ինչպես սովորաբար լինում է նման ոճի հրապարակումների պարագայում՝ որևէ փաստական հիմք չունեն։

 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

 

«Այդ անձանց հետ իրականացված համապատասխան քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ նման բռնություն չի իրականացվել, և գրվածն այդ առումով զուտ բամբասանքային ենթադրություն է», - գրել է նա։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, համաձայն որի՝ Կիրանցում հայտնվաշ զինվորականների զղջման տեքստերին նախորդել են բռնության, սպառնալիքների փորձերը: Նշվում էր, որ անգամ լուրեր են եղել զինվորականների դաժան ծեծի ենթարկելու մասին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.